05.05.2015|
10:42
Հազար-հազար տեսք ու կերպարանք ունի հիշողությունը: Հազար-հազար երգ ու պար այդ հիշողության ճամփեքով եկան-հասան մեզ՝ անխառն ու վճիտ, նախնական տեսքով ու հմայքով, Էրգրի կարոտն իրենց մեջ: Ամեն երգի մեջ, ամեն պարի մեջ էն Էրգրի աղջիկն ու տղան են, էն Էրգրի պատիվը պահող ֆիդային, էն մարեն, էն ծերունին: